ՆԱՏՕ-ի բացվող դռները` Հայաստանի սահմանին

Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորած պատվիրակությունը: Երեկ Թբիլիսիում անցկացվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ Սթոլթենբերգն ու Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպում են անցկացրել ընդլայնված ձևաչափով և քննարկել են Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումները, խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացման հեռանկարները: Երևանից վերադարձած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Վրաստանի զարգացման աջակցությանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված կարևոր ազդանշան է: «Դա մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու շատ ուժեղ ազդանշան է և, բնականաբար, Վրաստանում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների ճանաչում ու ողջունում»,- նշել է վարչապետը: Կվիրիկաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նշել է, որ Վրաստանը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ ու համբերատարությամբ սպասում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությանը: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո Սթոլթենբերգի հետ համատեղ մամլո ասուլիսում Կվիրիկաշվիլին ասել է, որ Վրաստանը պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա և համբերատարությամբ սպասի հնարավորությունների պատուհանին։ Սթոլթենբերգը Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը որոշելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրները, և որևէ այլ կողմ իրավասու չէ միջամտել այդ գործընթացին. «ՆԱՏՕ-ն կանոնավորապես ընդգծում է դա։ ՆԱՏՕ-ի դռները բաց են։ Ռուսաստանը ցույց է տվել, որ իրեն դուր չի գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, սակայն մենք շարունակում ենք ընդլայնումը։ Մոնտենեգրոն պետք է դառնա դաշինքի 29-րդ անդամը։ Դա վկայում է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ընդլայնման ուղղությամբ։ Դա վերաբերում է նաև Վրաստանին։ Այդ հարցով որոշում ընդունվել է Բուխարեստի գագաթնաժողովում և ևս մեկ անգամ հաստատվել Վարշավայում»։ Սթոլթենբերգը Վրաստանին շնորհավորել է անկախության 25-ամյակի կապակցությամբ և ընդգծել է ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև գործընկերային հարաբերությունների խորացումը. «Որպես ասպիրանտ երկիր՝ Վրաստանն ունի բոլոր գործիքները՝ նախապատրաստվելու համար ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Իսկ ՆԱՏՕ-ն Վրաստանին կաջակցի այդ ճանապարհին»: ՆԱՏՕ-Վրաստան գնահատման ու ուսումնական համատեղ կենտրոնի (JTEC) շտաբի շենքի կառուցումը մեկնարկել է Թբիլիսիի մոտ գտնվող «Կրցանիսի» ազգային ուսումնական կենտրոնի բազայում։ Վրաստանի ՊՆ հայտարարությունում նշվում է, որ կենտրոնի կառուցման հիմնարկեքին մասնակցել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Վերջինս ասել է, որ այդ նախագիծը այն 13 կարևորագույն նախագծերից մեկն է, որոնք նախատեսված են ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի շրջանակներում. «Մենք մեծ հավակնություններ ունենք ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այլև գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ կարևոր զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, որպեսզի համատեղ պատրաստվենք որոշակի գործողությունների իրականացմանն ու համատեղ գնահատենք մեր պաշտպանական հնարավորություններն ու հմտությունները»։ Իսկ ահա Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին կարծիք է հայտնել, որ երկրում ԱՄՆ ռազմաբազա տեղադրելու մասին Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլու կոչը «մանրամասն ուսումնասիրելու» մտադրության մասին: Ինչպես հայտնել է Rustavi 2 հեռուստաալիքը, դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն ակտիվորեն ներկայացված է Վրաստանում՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում և երկրի պաշտպանության ամրապնդման այլ ծրագրերում: Օրերս Ուսուպաշվիլին հայտարարել էր Վրաստանում ԱՄՆ ռազմաբազա տեղադրելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքերով՝ դա «կենսականորեն անհրաժեշտ է» երկրի անվտանգության երաշխիքի համար, քանի դեռ Վրաստանը չի դարձել ՆԱՏՕ-ի անդամ: Այսպես, չնայած Ռուսաստանի բավական կոշտ հայտարարություններին` Վրաստանն անշեղորեն առաջ է ընթանում դեպի ՆԱՏՕ: Կառույցի բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ որպես ասպիրանտ երկիր՝ Վրաստանն ունի բոլոր գործիքները՝ նախապատրաստվելու համար ՆԱՏՕ-ին անդամակցությանը և որ ՆԱՏՕ-ն Վրաստանին կաջակցի այդ ճանապարհին Սա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ է, քանի որ սա ոչ միայն գործընթաց է, որն առնչվում է Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին: Հայաստանն այսուհետև Վրաստանի հետ հարաբերություններում պետք է ելնի հենց նրանցի, որ իր սահմանակից հարևանը ռազմաքաղաքական իր ընտրությամբ հանդես է գալիս հստակ հյուսիսատլանտյան իր տեսլականի իրագործման ճանապարհին: Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունները պետք է դնել նոր մակարդակի վրա: Ի դեպ, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը օրերս մի ուշագրավ տեղեկություն հայտնեց` նշելով, թե Հայաստանի տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է փոխանցվել Վրաստան: Նրա խոսքերով, մի քանի ամիս առաջ էլ մասնավոր մի ընկերություն հայտարարել է, որ ունի ստորագրված փաստաթուղթ, որով ներմուծելու է իրանական գազ: Փորձագետի դիտարկմամբ՝ թեև գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել. «Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում Վրաստանի գազի, լուրջ ազդեցություն ունի Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ հատկապես նախընտրական շրջանում: Մի օրինակ բերեմ, մի քանի օր առաջ նոր գազատար էր կառուցվել «Սոկարի» կողմից և այդ ընկերության նախագահը Վրաստանի էներգետիկայի նախարարի հետ բացելով հայտարարեց, որ իրենց ընկերության ստեղծած հիմնադրամը հովանավորելու է ադրբեջանցի ուսանողներին: Դրանով իրենք փորձում են լուրջ ազդեցություն ունենալ ադրբեջանական համայնքի վրա»: Թամար Բագրատունի

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am