ԼՂ հարակից 5 շրջանները կվերադարձվեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների բացման դիմաց, Tert.am-ի հետ զրույցում օրերս ասել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Էպիֆանցևը՝ խոսելով Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև տեղի ունենալիք հանդիպման մասին:
Ըստ նրա՝ հակամարտությունը պետք է կարգավորվի «պարտվողներ չկան» սկզբունքի հիման վրա: Էպիֆանցևը նաև նշել է, թե Մոսկվան ունի հակամարտությունը լուծելու տեսլական, որն ամրագրված է այսպես կոչված «Լավրովյան պլանում»:
Նախ, փաստենք, որ հակառակ պաշտոնական Երևանի հերքումներին` ևս մեկ ռուս փորձագետ հաստատեց, որ գոյություն ունի Լավրովյան պլան: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված վերջերս ռուսական կողմի խիստ հետաքրքրվածությունը ԼՂ խնդրի առնչությամբ` ավելի քան պարզ է:
Մոսկվան շտապում է, որովհետև Բաքվի ու Անկարայի հետ պայմանավորվածության է եկել` հայկական կողմի տարածքային զիջումների պարտադրելու հարցում, դրա համար Ալիևն ու Էրդողանը «շունչները պահած» սպասում են, թե Մոսկվային երբ կհաջողվի հայկական կողմին ճնշել` «ցանկալի զիջումների» հարցում:
Դրան զուգահեռ ռուսաստանյան փորձագիտական, լրատվական և ինչու չէ իշխանական դաշտը լծվել է «զոնդաժի»: Օրը մեջ ռուս որևէ փորձագետ ու ԶԼՄ ներկայացնում է «Լավրովյան պլանի», ըստ իրենց` «գրավչությունը»:
Իհարկե, սա որոշակիորեն «ստուգողական» գործընթաց է`շոշափել հայաստանյան արձագանքը: Բայց թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն և թե՛ Անկարան ստացել են հայկական կողմի պատասխանը:
Պաշտոնական Երևանը` ի դեմ, Սերժ Սարգսյանի, ԱԳՆ-ի հստակ հասկացրել է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, իսկ նշանակում է, որ հայկական կողմը դեմ է «Լավրովյան պլանին»:
Հայկական կողմի արձագանքները նաև նշանակում են, որ Ադրբեջանն է, որ պետք է քայլեր անի` համաձայնություն տա սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների սահմանմանը և ԵԱՀԿ Մոնիտորինգային ձևաչափի ընդլայնմանը:
Ռուսներն ասում են, թե Ռուսաստանի տեսլականը փոխզիջումների վերաբերյալ գծագրվել էր օրերս, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԼՂ հակամարտությունից պարտվողներ պիտի չլինեն:
Սակայն ոչ ոք նեղություն չի տալիս բացատրելու` իսկ ի՞նչ է շահելու հայկական կողմը «Լավրովի պլանից»: Ո՞րն է Ադրբեջանի զիջումը, որի դիմաց ռուսներն այդպես անհամբերությամբ զիջում են ակնկալում` մատնացույց անելով ապրիլյան պատերազմը: Այսինքն` տեսեք, հա, որ չզիջեք, նորից պատերազմ կլինի...
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը