Պուտինն Օբամայից ուժեղ առաջնորդ է. «Washington Post»
«РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Washington Post»-ի հոդվածին, գրում է, որ ըստ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության՝ Վլադիմիր Պուտինն ուժեղ առաջնորդ է: Հոդվածագիրը հիշեցնում է, որ դեմոկրատներն անընդհատ քննադատում են Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ Վլադիմիր Պուտինի մասին իր խոսքերի համար, սակայն ԱՄՆ քաղաքացիները նրա հետ համաձայն են: Ինչպես գրում է թերթը՝ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, որ ՌԴ նախագահն ուժեղ առաջնորդ է և նշանակալիորեն գերազանցում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, անհանգստություն են առաջացնում հանրապետականների շրջանում: 2014 թվականին «Quinnipiac University»-ն ԱՄՆ-ում հարցում էր արել, որի ընթացքում պետք է գնահատվեին Օբամայի և Պուտինի՝ առաջնորդին հատուկ որակները: Հարցմանը մասնակցած մարդկանց 57%-ը հայտնել էր, որ Պուտինն ունի այդ հատկանիշները, և միայն 49%-ն էր նշել դրանց առկայությունը Օբամայի մոտ: 2015թ-ին անցկացված հարցումներին Օբամային «ուժեղ և վճռական առաջնորդ» էր համարել մասնակիցների 32%-ը, Պուտինը ստացել էր ձայների 46%-ը:
