ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դևիդ Ջ. Քրամերը և Ադրբեջանում, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուզլարիչը The Washington Post-ում գրել են. Տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծես փորձում էր մեղմել իր երկրում ավտորիտար իշխանությունը: Մարտին նա ազատ արձակեց 14 քաղբանտարկյալի՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն այցից առաջ: Անգամ թվում էր, թե հանդարտվել է ադրբեջանցի պաշտոնյաների և իշխանական լրատվամիջոցների հակաամերիկյան կոշտ հռետորաբանությունը: Գագաթաժողովից հետո, սակայն, Ալիևի վարչակարգն ուժեղացրեց ազատությունների նկատմամբ իր բռնաճնշումները: Ադրբեջանի արագ, վտանգավոր հետընթացն ավելի վճռական գործողություններ է պահանջում Միացյալ Նահանգներից, մինչդեռ Օբամայի վարչակազմը հիմնականում լռություն է պահպանում: Բաքվի իշխանությունները տասնյակ ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններ են իրականացրել: Երկրի բանտերում մոտ 100 քաղբանտարկյալ է պահվում: Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին ձերբակալվել է երկրի օդանավակայանում. նրան թույլ չեն տվել դուրս գալ երկրից: Վերջերս ձերբակալվել է «Ազադլըգ» թերթի ֆինանսական տնօրեն և Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրլին: Օգոստոսին ձերբակալված ընդդիմադիր գործիչների թվում են REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին և NIDA քաղաքացիական շարժման ակտիվիստ Էլգիզ Քահրամանը: Իրավիճակը երկրում կարող է է՛լ ավելի վատթարանալ: Սեպտեմբերի 26-ին Ալիևը պատրաստվում է հանրաքվե անցկացնել, որի նպատակն իր իշխանությունն ամրապնդելն է: Հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են. կարելի է վստահ լինել, որ իշխանությունը կապահովի, որ փոփոխություններն ընդունվեն: Դա նշանակում է, որ Ալիևը կարող է երկարացնել իր իշխանության ժամկետը հինգից յոթ տարվա, ստեղծել փոխնախագահի նոր պաշտոններ (որոնց նա կարող է նշանակել իր ընտանիքի անդամներին) և նվազեցնել խորհրդարանի անդամների տարիքային շեմը՝ դուռ բացելով իր որդի Հեյդարի համար: Անակնկալ չի լինի, եթե արտահերթ ընտրություններ հրավիրվեն նոր Սահմանադրությամբ՝ այս ավտորիտար քայլերը վավերացնելու համար:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ի՞նչ ստացավ Հայաստանը Վենսի այցից․ հույսերի ու իրականության մասին (video) Երևանի փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել ու անվահեծաններ կոտրել Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավոր կա ԱՄՆ փոխնախագահն իր էջից հեռացրեց Ծիծառնակաբերդ իր այցը․ CNN-ի անդրադարձը ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ» «Հրապարակ». Հայկ Սարգսյանը կլքի՞ ՔՊ–ն. Փորձում էր շանտաժ անել Բոլորն անխտիր ու անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում. «ձիգ» թեկնածուներ. «Հրապարակ» 2021-ից հետո կոռուպցիան մեր երկրում շատացել է. թվեր. «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Իշխանությունները լիակատար մեկուսացման մեջ են պահում բարերարին. ուշագրավ նիստ է հրավիրվել «Հրապարակ». Դատարանը թույլատրել է «Ժողովուրդ». Կրթական 4 ծրագիր, 2 մագիստրատուրա և պետական աշխատանք՝ նույն տարիներին. նախարար Ավանեսյանի կենսագրությունը ՔՊ պատգամավորը հանուն փիարի ոտնատակ է տալիս պետական գաղտնիքը Եկեղեցու թիրախավորմամբ խաթարվել է ազգային մեր կյանքը. քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Վենսի մի հայտարարություն, որ նա արել է Ադրբեջանում, ըստ իս, մեղմ ասած ոչ կոռեկտ է. Հակոբ Բադալյան Մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու. Փաշինյան «TRIPP» ծրագիրը իրականացվելու է Հայաստանում, Ադրբեջանում այն չի լինելու. Եթե Հայ Եկեղեցին չեզոքացվի, ապա վտանգի տակ կհայտնվի հայ ազգի գոյությունը․ Բագրատ Սրբազան Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին Կաթողիկոսի օրհնությամբ արժանացա քահանայական լանջախաչ կրելու պատվին․ Տեր Արամ Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Հումոր անելու և մեղմորեն հեգնելու նուրբ արվեստը ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am