Բուժփորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին
Բուժփորձագետները մեղսունակ են ճանաչել Արամ Պետրոսյանին, որն օգոստոսին գրավել էր «Սիթիբանկի» Մեծ Նիկիտինյան փողոցում գտնվող բաժանմունքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցեւը: «Երեկ Պետրոսյանի նկատմամբ դատափորձաքննություն է իրականացվել, բժիշկները նրան ասել են, որ նա մեղսունակ է, առողջ, բայց դատափորձաքննության արդյունքներով թուղթը մենք դեռ չենք ստացել», — ասել է Մալցեւը: Գործարար Արամ Պետրոսյանը օգոստոսի 24-ին չորս պատանդ էր վերցրել «Սիթիբանկի» Մոսկվայի կենտրոնում գտնվող բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Սակայն հետագայում տղամարդը մեկ առ մեկ բաց էր թողել բոլոր պատանդներին եւ հանձնվել էր իրավապահներին: Առարկան, որը նա որպես ռումբ էր ներկայացրել, մուլյաժ էր եղել: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտնել է, որ ցանկանում էր իր արարքով ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրին:
