Մահացու թմրանյութեր՝ Tesla ավտոընկերության ապրանքանշանով
ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում էքսթազի թմրանյութային հաբեր են հայտնաբերել՝ էլեկտրամեքենաներ արտադրող Tesla Motors ընկերության ապրանքանշանով: The Loop պորտալը հայտնում է, որ մեկ հաբի մեջ թմրանյութերի պարունակությունը կազմում է 240 մգ: Դա կրկնակի ավելի է այդ հաբերի համար սովորական չափաքանակից, հետեւաբար «Tesla հաբի» ընդունումը մեծ հավանականությամբ կարող է մահվան հանգեցնել: Հայտնի է, որ Tesla ապրանքանշանով թմրանյութերը տարածվում են ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ժողովրդականություն վայելող ռեյվ-փառատոներում: Հատուկ այդպիսի միջոցառումների համար հաբերը ծածկված են յուրահատուկ բաղադրամասով, եւ դրանք տեսանել են մթության մեջ: Առայժմ վկայություններ չկան ավտոընկերության ապրանքանշանով թմրանյութերի ընդունումից հետո մահվան դեպքերի մասին: Tesla Motors-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել վտանգավոր հաբերի ի հայտ գալը:
