Միլիարդատեր Իվանիշվիլու ամենամեծ սխալը
News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամենաշատը սխալվել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հարցում: «Քաղաքականություն գալու պահից ի վեր իմ ամենամեծ սխալը համարում եմ Մարգվելաշվիլիին, սակայն ես պետք է ներողություն խնդրեի հասարակությունից: Ես դեռ չեմ տեսել մի մարդու, ով նման տարիքում տրամագծորեն փոխում է բնույթը: Նա նման է թինեյջերի, ով մինչ այժմ չի ճանաչել իրեն: Ես հաշվի չէի առել այդ խնդիրը: Մարգվելաշվիլին ժամանակին հայտարարել է, որ նախագահական այդ պալատը մտել է, որովհետև դիմակայության մեջ է եղել Իվանիշվիլիի հետ: Ոչ մի դեպքում. նա ինքն իրեն է դիմակայել: Կար մեկ Մարգվելաշվիլի, որը հենց եկավ իշխանության, դարձավ այլ մարդ»,- ասել է Իվանիշվիլին՝ հավելելով, որ ինքը քաղաքականությունից հեռացել է արժանապատվորեն:
