Ալիևի կի՞նը, դուստրե՞րը, թե՞ որդին

Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018-ին։ Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե: Ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաններ կոչ են անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին իրավական գնահատական տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ «Առաջարկված փոփոխություններից մի քանիսը հակասում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու օրենքի գերակայությանը», - պնդում են հայտնի հինգ իրավապաշտպաններ, այդ թվում՝ վերջերս կալանքից ազատված Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը։ Սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին Ալիևի վարչակազմը շարունակում է հետևողականորեն ճնշել ու ազատազրկել անխտիր բոլոր ընդդիմախոսներին։ Ճաղերի հետևում են հայտնվում անգամ այն ակտիվիստները, որոնք հանդգնում են Ալիևի նախաձեռնությունը սոցիալական ցանցերում քննադատել։ Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը հրապարակել է քարոզարշավի վերաբերյալ առաջին նախնական զեկույցը՝ փաստելով. «Մինչ օրս իշխանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել փոփոխությունների էության, բովանդակության ու անհրաժեշտության վերաբերյալ, նախագիծը չի ներկայացվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, չեն կազմակերպվել բանավեճեր ու քննարկումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց որևէ հիմնավորում ներկայացնելու մերժել է գրանցել ընդդիմության ձևավորած քարոզչական միակ «Հանրապետություն» խմբավորումը, դատարաններն էլ մեկը մյուսի հետևից հաստատել են իշխանությունների այս որոշումները»։ 20 օրից քվեարկության դրվելիք փոփոխությունները, ըստ վերլուծաբանների, ընդարձակում են Ադրբեջանի ղեկավարի առանց այն էլ լայն լիազորությունները, դրանց ընդունման դեպքում նախագահը կիշխի 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն, կկարողանա միանձնյա լուծարել խորհրդարանը, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը։ Բացի այդ, առաջարկվում է երկրի նախագահ դառնալու համար սահմանված տարիքային շեմը չեղարկել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25-ից հասցնել մինչև 18 տարվա․ ըստ այդմ, եթե այս փոփոխություններն ընդունվեն, Ադրբեջանի չափահաս բոլոր քաղաքացիները կարող են առաջադրվել թե՛ նախագահի, թե՛ Միլի մեջլիսի՝ խորհրդարանի պատգամավորի պաշտոնում։ Վերլուծաբանները, սակայն, վստահ են՝ իրականում այս ամենն արվում է հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամյա կրտսեր Ալիևի, ով ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։ Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե, որով Ալիևի հեղինակած փոփոխությունների նախագծում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելուց զատ մի շարք կարևոր այլ առաջարկներ, որոնք, ըստ վերլուծաբանների, նույնպես կոչված են ամրապնդելու իշխող գերդաստանի քաղաքական դիրքերը: Գործող Սահմանադրությամբ, եթե նախագահն այս կամ այն պատճառներով ի զորու չէ կատարել պարտավորությունները՝ գործադիր իշխանության ղեկը ստանձնում է վարչապետը: Ալիևի առաջարկով սահմանվելու են Ադրբեջանի առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, ընդ որում, այդ նշանակումները հենց նախագահն է կատարելու, և դրանք չեն վավերացվելու խորհրդարանի կողմից: Եվ միայն այն դեպքում, եթե նախագահը և առաջին փոխնախագահը չկարողանան աշխատել՝ լծակները կփոխանցվեն վարչապետին: Բացի այդ, նախագահին կվերապահվի նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու և խորհրդարանը լուծարելու իրավունք՝ այն դեպքում, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը կամ մերժեն նախագահի ներկայացրած Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի և Կենտրոնական բանկի անդամների թեկնածուներին: Նախատեսված փոփոխություններից մի քանիսը վերաբերում են ընտրություններին և տարիքային շեմին: Գործող Սահմանադրությամբ նախագահության թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան: Այդ նվազագույն շեմը չեղարկվում է: Խորհրդարանի պատգամավորի թեկնածուն պետք է լինի 25 տարեկան, նոր Սահմանադրությամբ շեմը կիջեցվի մինչև 18 տարի: Փաստորեն Ադրբեջանի չափահաս քաղաքացին կստանա և՛ նախագահ, և՛ Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու հնարավորություն: Ըստ ադրբեջանական ընդդիմության, Իլհամ Ալիևի որդին՝ պապի անունը կրող 19-ամյա Հեյդար Ալիևը կարող է ապագայում հնարավոր ինչ-ինչ արտակարգ քաղաքական հանգամանքներում զբաղեցնել բարձր պաշտոններ: Նույնը հարկ եղած դեպքում կարող են անել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Լեյլան և Արզուն, կամ էլ մեծ գերդաստանի որևէ այլ վստահելի անդամ: Հանրաքվեով փոփոխություններ են կատարվելու նաև մարդու իրավունքների, հասարակական կարգի և սեփականության, այդ թվում՝ հողօգտագործմանն առնչվող օրենքներում: Այսինքն, Ալիևը փորձում է էլ ավելի ամրապնդել իշխանությունը` գնալով տոտալ բռնաճնշումների արմատավորմանը: Օրերս նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանում իշխանափոխության և սահմանադրական կարգի փոփոխության փորձի համար կիրառվեն նոր պատիժներ, այդ թվում՝ ցմահ ազատազրկում: Ըստ ադրբեջանական գործակալությունների` նախատեսվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքում մտցնել նոր հոդված: Հոդվածի նախագծի համաձայն՝ իշխանափոխության և սահմանադրական կարգի փոփոխության փորձի, կրոնական ֆանատիզմի հողի վրա երկրի տարածքային ամբողջականության խախտման համար կսահմանվի 15-20 տարվա կամ անգամ ցմահ ազատազրկում: Հոդվածի նախագիծը ներկայացվել է Միլի Մեջլիս և քննարկման կդրվի առաջիկա նիստում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am