Կիրո Մանոյան. Ադրբեջանն ապտակ ստացավ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «ԵԽԽՎ-ն, ընդունելով ներկայացված հակահայ 2 բանաձևերից մեկը, պահպանել է հավասարակշռությունը՝ չփորձելով նեղացնել կողմերից և ոչ մեկին:  Քվեարկությունից դեռ երկու օր առաջ կային նույնիսկ այնպիսի նախանշաններ, որ, հնարավոր է, դրանք անգամ չքննարկվեին, սակայն այդպիսի որոշում հանձնաժողովը չկայացրեց: Կար ցանկություն հավասարակշռություն պահելու, հետևաբար քննարկումների արդյունքում որոշվեց մերժել Ռ. Ուոլթերի զեկույցը»: Սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացրած և հավանության արժանացած բանաձևին անդրադառնալով ՝ Կ. Մանոյանը նկատեց, որ թեև հայտարարվեց, թե դրա նպատակը մարդասիրական է, սակայն այն շատ քաղաքականացված էր: Կ. Մանոյանի խոսքով՝ նախ պետք է հաշվի առնել, թե ԵԽԽՎ որ քաղաքական ուժերը ինչ կեցվածք որդեգրեցին քննարկման և քվեարկության ընթացքում: «Հիմնական սոցիալիստական խմբում էր, որ հայկական տեսակետի կողմնակից էին, իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որի անդամ են նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված երեք ուժերը՝ Հանրապետական, ՕԵԿ և «Ժառանգություն», ինչպես նաև քրիստոնեադեմոկրատական խումբը, նախագծին կողմ քվեարկեց՝ դեմ դուրս գալով հայկական տեսակետներին: Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորների մեծ մասը հպատակվեցին ՄԽ համանախագահների կոչին և երկու զեկույցներին դեմ քվեարկեցին: Դեմ էին նաև Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը, իսկ հարևան Վրաստանը և Ուկրաինան զեկույցներին կողմ քվեարկեցին »,- մանրամասնեց Կ. Մանոյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am