ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը:
Թե ինչու է հատկապես ընտրվել Մակաոյի հատուկ վարչական տարածքը, և ինչով է այդ վայրն առանձնահատուկ, երեւի քչերին է հայտնի:
Պարզվում է, որ Մակաոն աշխարհին առավելապես հայտնի է որպես խաղատների բիզնեսով զարգացած տարածք: Եվ միանգամից հասկանալի է դառնում, թե որտեղ էր թաքնված մեր պատգամավորների նախանձախնդիր վերաբերմունքի հիմքը: Համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանի քաղաքացիները տարվա մեջ 90 օր անընդմեջ կամ ընդհատումներով պետք լինեն Մակաոյում, առանց մուտքի արտոնագրի: Իսկ եթե ավելի երկար մնան, ուսման դեպքում եւ այլն, հարկավոր կլինի այլ թույլտվություն: Չինաստան ազատ մուտք չի լինի:
Չինաստանի տարածքում գտնվող Մակաոյի վարչական տարածք կարող են գնալ միայն տրանզիտով: Համաձայնագրի հիմնական զեկուցող էր նշանակված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, նա անկեղծորեն խոստովանում էր, որ տեղյակ չէ, որ Մակաոն խաղատնային բիզնես կենտրոն է:
ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ առանձնակի եռանդով Քոչարյանին բացատրում էր համաձայնագրի բուն նպատակը, որը ըստ Արսենյանի՝ հայ խաղամոլների ազատ մուտքը Մակաո ապահովելն է: Նրանք այլևս անհրաժեշտություն չեն ունենա ինչ որ փաստաթղթեր լրացնել, դիմել Չինաստանի դեսպանատուն, սպասեն վիզայի տրամադրմանը:
Նրանք անմիջապես կգնեն տոմս ու կմեկնեն Մակաո: Արսենյանը համոզված է, որ այս համաձայնագրիրը հնարավորություն կտա Մակաոյին հայ խաղամոլների հաշվին ավելացնել ՀՆԱ-ն: Նախագծի հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանն էլ հակառակի մասին խոսեց: Նա պնդեց, որ վիզային ռեժիմի վերացումը կօգնի երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, ընդգծելով, որ Մակաոն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում: Արզումնայնանն ասաց, որ վատ բան չկա, թող արաբական երկրների խաղամոլներն էլ առանց խոչընդոտների գան Հայաստան ու ներդրումներ կատարեն մեր երկրում: Հենց սա էլ մեր շահն է, որի համար Հայաստանը Չինաստանի այդ վարչական տարածքի հետ համաձայնագիր է ստորագրել:
Իհարկե, մեր երկրի առաջնահերթություններից է այս խավի շահերի սպասարկումը եւ բնական է, որ քայլեր չէին խնայի, որպեսզի Հայաստանի խաղամոլները մոտիկից շփվեն չինացի խաղամոլների հետ, փորձի փոխանակման գնան և նոր ձեռքբերումներ ունենան այդ ոլորտում:
Բայց պետք է ծանրութեթեւ անել իրավիճակը եւ հասկանալ, որ թեման նուրբ է ու զգայուն: Նույնիսկ եթե այս ամենն արվում է մի քանի <<ընտրյալների>> բիզնես շահերի համար, այդուհանդերձ պետք է հիշել անվտանգության ու դաստիարակչական խնդիրների մասին: Որովհետեւ խաղատնային բիզնեսի զարգացումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ՝ ներքաշելով երիտասարդությանն այդ կործանարար ճահճի մեջ:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը