Ընդդեմ միգրանտների. Daily Telegraph
Ֆրանսիայի Կալե քաղաքում բրիտանացիների փողով 4 մետր բարձրությամբ պարիսպ Է կառուցվելու Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռոբերտ Գուդվիլը, որը Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությունում տնօրինում Է միգրացիոն քաղաքականությունը:«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս սկսել նոր պարսպի կառուցումը,- Գուդվիլի խոսքից մեջբերում է անում The Daily Telegraph թերթը:- Մենք լարափակոց էինք տեղադրել, իսկ այժմ պարիսպ ենք կառուցում»: «Մենք անվտանգությունն ամրապնդում ենք լավագույն սարքավորանքի միջոցով»,- հավելել է նա:
Պարսպի արժեքը, նախնական գնահատումներով՝ կկազմի 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 2,7 միլիոն դոլար): Այն կկառուցվի այն ավտոմայրուղու երկու կողմերում, որը տանում Է նավամատույցներ, որտեղից լաստանավային հաղորդակցություն է իրականացվում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
