Ռուհանին կոչ է արել պատժել Սաուդյան Արաբիային
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին իսլամական աշխարհին կոչ է արել գործած հանցանքների համար պատժել Սաուդյան Արաբիային: Ռուհանին համապատասխան հայտարարությունն արել է Իրանի կառավարության նիստում. «Տարածաշրջանի երկրները և ամբողջ իսլամական աշխարհը պետք է ձեռնարկեն համակարգված միջոցներ՝ Սաուդյան Արաբիային պատժելու համար»: Ռուհանին հիշեցրել է նախորդ տարի Սաուդյան Արաբիայում՝ Մինայի հովտում, տեղի ունեցած աղետի մասին, ուր զոհվեց 800 ուխտագնաց, այդ թվում նաև 464 իրանցի: Իրանի նախագահը կարծում է, որ դրա պատճառը եղել է ուխտագնացության անցկացման համար պատասխանատու անձանց անգործությունն ու կոմպետենտ չլինելը: Ռուհանիի խոսքով՝ Իրանը երբեք չի մոռանա ու չի ների այդ զոհերի համար: Իրանի նախագահը Սաուդյան Արաբիային մեղադրել է նաև տարածաշրջանում հանցանքներ գործելու և մասնավորապես ահաբեկչությանն աջակցելու և Իրաքում ու Սիրիայում մուսուլմանների արյունը թափելու, ինչպես նաև Եմենում կանանց ու երեխաներին ամեն օր ռմբակոծելու համար:
