Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը պարտվել է Բուլղարիային
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Հայաստանի ընտրանին պարտվել է 1:0 հաշվով: ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ գոլը խաղի 79-րդ րոպեին խփել է Յուլիան Նենովը: Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝ 1. Անատոլի Այվազով, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 4. Արամ Շահնազարյան (ա), 5. Հակոբ Հակոբյան, 6. Արմեն Մանուչարյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 10. Վիուլեն Այվազյան (20. Էրիկ Պետրոսյան, 81), 11. Նաիրի Մինասյան (14. Ալեքսանդր Հովհաննիսյան, 74), 18. Ալիկ Առաքելյան, 23. Արտյոմ Սիմոնյան (7. Պետրոս Ավետիսյան, 73), պահեստայիններ` 22. Արման Մելիքսեթյան, 8. Գոռ Աղբալյան, 13. Համլետ Ասոյան, 15. Գևորգ Խուլոյան
