ԴԱԻՇ-ը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել Ուկրաինայում
Ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները տվյալներ են ստացել այն մասին, որ ԴԱԻՇ-ի խմբավորումը ահաբեկչություններ է նախապատրաստում Ուկրաինայի տարածքում ու կապվել են Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ, հայտնում է LifeNews-ը:
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մի քանի մարդու են ձերբակալել, որոնք հայտնել են իրենց համախոհների անունները:

