Թուրքական մամուլն ակտիվորեն քնարկում է
Թուրքական մամուլն ակտիվորեն քննարկում է Անկարայի հանդեպ` Բրյուսելի կողմից հնարավոր վիզային ազատականացման ռեժիմի սահմանման հարցը: Այսպես, Anadolu-ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը G20 շրջանակներում քառակողմ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցիի հետ, որից հետո արդեն երկկողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հայտնի է միայն, որ քննարկվել է Թուրքիայի քաղաքացիներին վիզային արտոնությունների տրամադրման հարցը: Haberturk-ն էլ դրա վերաբերյալ գրում է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռքբերվել վիզային արտոնությունների հետ կապած: Պարբերականը մանրամասնել է, որ արդեն իսկ ԵՄ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ նման պայմանավորվածությունը արդեն իսկ որոշակիորեն ուրվագծված էր: Նշվում է, որ վիզային արտոնություններ կարող են սահմանվել սկսած ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկից:
