Սիրիական ճգնաժամից մինչև Ուկրաինայի խնդիր. քննարկում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանում հանդիպում են անցկացրել G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, ինչի մասին հաղորդվել Է ռուսական պետության ղեկավարի կայքում. handelsblatt հրատարակության տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը: Երկրների ղեկավարների հանդիպումը շարունակվել Է շուրջ երկու ժամ: «Լավ Է, որ մենք հնարավորություն ունենք խոսելու թե՛ երկկողմ հարաբերությունների եւ թե՛ որոշ հիմնախնդիրների շուրջը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, եւ որոնցով մենք այդպես հաստատակամորեն զբաղվում ենք, որպեսզի դրանք լուծենք»,- Պուտինի խոսքից մեջբերում Է անում մամուլի ծառայությունը: Բանակցությունների ընթացքում Պուտինը եւ Մերկելը քննարկել են «Սիրիայի Հալեպ քաղաքում «աղետալի հումանիտար իրադրությունը», հաղորդել Է Reuters-ը: Նաեւ նրանք «շատ կոնկրետ» քննարկել են Մինսկի համաձայնությունների հետագա կատարման հարցը: Սեպտեմբերի 4-ին ավելի վաղ Պուտինն ունեցել Է մի շարք երկկողմ հանդիպումներ, ներառյալ բանակցությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի ղեկավարին առաջարկել Է առանձին հանդիպում անցկացնել սեպտեմբերի 5-ին:
