Ադրբեջանի ԱԱՆ-ում հանցագործությունների մասին աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության 4 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան, հաղորդում է Qafqazinfo-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը: Ըստ այդ տեղեկություններ, մեղադրող եւ պաշտպանական կողմերն արդեն ծանողթացել են մեղադրանքի հետ: ԱԱՆ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտում անվտանգության գլխավոր վարչության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Աֆիք Չովդարովի, այդ վարչության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Սալիմ Մամեդովի, այդ վարչության երկրորդ բաժնի պետ, մայոր Օրհան Օսմանովի նկատմամբ մեղադրանքը հաստատել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գափալովը: Քրեական գործը քննելու է Բաքվի զինվորական դատարանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության գլխավոր վարչության պետ Աքիֆ Չովդարովը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որը հանգեցրել է ծանր հանցագործությունների, մի խումբ մարդկանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք վերցնելու, խոշոր չափեի կաշառք վերցնելու, սպառնալիքներով կաշառք վերցնելու մեջ:
