Առանց Ռուսաստանի կողմից զիջումների դժվար է. Օբամա
ԱՄՆ-ը և Ռուսաստանը նախկինի պես լուրջ տարաձայնություններ ունեն Սիրիայի հարցով, և առանց Մոսկվայի կողմից զիջումների դժվար կլինի հասնել առաջընթացի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ փոխանցում է RIA Novosti-ն: «Մենք լուրջ տարաձայնություններ ունենք ռուսների հետ այն կողմերի առնչությամբ, որոնց մենք աջակցում ենք, և այն գործընթացի, որը անհրաժեշտ է Սիրիայում խաղաղության հասնելու համար: Առանց Ռուսաստանի կողմից զիջումների՝ բռնության նվազեցման և մարդասիրական հասանելիության ապահովման առումով, դժվար է պատկերացնել, թե ինչպես մենք կանցնենք հաջորդ փուլ»,- հայտարարել է Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսում: Այնուհանդերձ՝ Օբաման նշել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունները կարգավորման գործընթացի առանցքային մասն են: Օբամայի և Մեյի բանակցություններն անցկացվել են Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:
