Արդեն զզվեցի. Սավչենկո
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն Ռուսաստանին անվանել է թշնամի և նշել է, որ արդեն «զզվել է» ներկայիս քաղաքական իրավիճակից: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը: «Եկեք խոսենք այն մասին, որ մենք թշնամի ունենք: Եկեք, վերջապես, կռվենք այդ թշնամու դեմ, եթե արդեն ներգրավված ենք այդ գործում, եթե ցանկանում ենք կռվել: Արդեն զզվեցի այս իրավիճակից»,- տեղական հեռուստաընկերություններից մեկի թոք-շոուի ժամանակ հայտնել է Սավչենկոն:
