Էրդողանը հանդիպել է Բան Կի-Մունի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Անդրադառնալով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի խնդրին` Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Սիրիայում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության մասին մանրամասներ: Կողմերը քննարկել են նաև Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները:
