Մեկ ամսից կստորագրվի «Թուրքական հոսք»-ի համաձայնագիրը
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են 1-2 ամսում հասնել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Նա ընդգծել է, որ եթե դա տեղի ունենա, ապա մինչև 2019 թվականի ավարտը կկառուցվի գազատարի առաջին ճյուղը, որով ռուսակաան գազ կմատակարարվի թուրք սպառողներին: «Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ նախագծի իրագործմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Մենք մշակել ենք «ճանապարհային քարտեզ», որը տրվել է թուրք գործընկերներին, ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, մշակվել է միջկառավարական համաձայնագրի տեքստը»,- տեղեկացրել է նա։
