Թուրքիայում զինվորի թաղմանը պաշտոնյաներին չսպասեցնելու համար հողը բուլդոզերով են լցրել
Թուրքիայում զոհված զինվորի թաղմանը եկած պաշտոնյաներին շոգին չսպասեցնելու համար գերեզմանահողը բուլդուզերով են լցրել, գրում է Sözcü թերթը: Նշվում է, որ թաղման արարողության ժամանակ իմամը (մահմեդական հոգևորական) որոշել է, որ բարձրաստիճան հյուրերին սպասեցնելն ամոթ է և զանգահարել է, որպեսզի բուլդոզերի վարորդը մոտենա: «Եղանակը շոգ է, մեր հյուրերին չսպասեցնենք, բուլդոզերը բերեք»,- ասել է իմամը: Անկարայում տեղի ունեցած թաղման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ: «Ազգականները ցանկանում էին բռով հող լցնել հերոսի վրա, սակայն նրանց դա չթույլատրվեց: Ինչ է որ մի երկու պաշտոնյա և հոգևորական չեն կարող երկար շոգին կանգնել, հերոսի վրա բուլդոզերով եք հող լցնում, սա անարգանք է այս երկրի համար զոհված զինվորի հանդեպ, խայտառակություն է»,- ասել է ներկաներից մեկը:
