Քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը քաղաքական պահը ճիշտ օգտագործեց

Գագիկ Ծառուկյանը Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարում հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում նա  խոսել է բացառապես սպորտի և Ռիոյում կայացած օլիմպաիադայի, այնտեղ մեր մարզիկների ունեցած  հաջողությունների և արդյունքների մասին:Որպես օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Ծառուկյանի խոսքի այս հատվածը թերևս տեղին է: Նա արձանագրում է, որ Հայաստանն առաջին անգամ օլիմպիադայի էր ուղարկել ուժեղ թիմ, և այդպիսի թիմ ուենենալու մասին կարող էր երազել ցանկացած ուժեղ պետություն: Արդյուքն այն էր, որ առաջին անգամ անկախ Հայաստանն ունեցավ օլիմպիական ոսկի. <<12 տարիների ընթացքում ես երբեք ոսկու անուն չեմ տվել: 12 տարի առաջ, երբ ես ստանձնեցի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը, մենք  մինչ այդ՝ առաջին երկու օլիմպիական խաղերի ժամանակ ոչ մի մեդալ չէինք ունեցել: Իմ ստանձնելուց հետո առաջին օլիմպիական խաղերում ունեցանք 6  բրոնզե մեդալ, հաջորդ խաղերի ժամանակ ունեցենք  բրոնզներ և արծաթ, իսկ այս անգամ արդեն մենք ունենք ոկսի և արածաթներ: Մեր արծանթներն էլ ոնց որ ոսկիներ լինեն>>,- ասել է Ծառուկյանը՝ հիշեցնելով, որ դեռ մինչև օլիմպիական խաղերի սկսվելը աշխարհի  առաջատար մարզական վերլուծաբանները կանխատեսում էին, որ Հայաստանն ունենալու է օկիմպական 3 ոսկի մեդալ: Ծառուկյանը նաև հարկ է համարել հիշեցնել, որ օլիմպիադայում մենք մրցել ենք աշխարհի ուժեղագույնների հետ՝ Չինաստան, Հնդկաստան, որոնք  մեկ մլրդից ավելի բնակչություն ունեն: Նման մրցակցության մեջ փոքր Հայաստանի համար օլիմպիական ոսկի ունենալն, իսկապես լուրջ քայլ է: Սպորտային հաջողությունների թվարկումով   Գագիկ Ծառուկյանը թերևս արձանագրել է, որ ինքը հեռանալով քաղաքականությունից, իր մյուս առավել կարևոր գործը՝ սպորտի զարգացումն ու օլիմպիական հաղթանակն ապահովել է: Բայց քանի որ ամենամեծ քաղաքականությունը կատարավում է հենց սպորտի ասպարեզում, Ծառուկյանի խոսքը թերևս չէր կարող քաղաքական ենթատեքստ չունենալ: Միհրան Հարությունյանի  ոսկե մեդալ ստանալու դրամատիկ միջադեպին անդրադառանալով՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ինքը մարզաշխարհում ունի հարգանք և ազդեցություն. << Պատմության  մեջ  նման  դեպք չի եղել, որ հնրավոր լիներ մեդալը ետ վերցնել, եթե մրցավարը դատել է կամ կայացրել է որոշում, ուրեմն վերջ: Լավագույնը՝ հեռացնում են մարզիչին կամ մի քանի ամսով  որակազրկում: Եթե լիներ մեդալը ետ բերելու հնրավարություն, ես սարեր շուռ կտայի>>,- ասել է Ծառուկյանը և հավելել, որ իրենք բողոքի նամակ են ուղարկել միջազգային օլիմպիական կոմիտեին: Համենայն դեպես հայ հանրությունն առաջիկայում արդյունքների վերաբերյալ սպասելիքներ անպայման ունենանալու է, որովհետև եթե եղել է բողոք, պետք է  նաև պատասխան լինի:  Այդ հարցին դեռ անդրադարձի կարիք կլինի: Հարցին, թե շատ հայազգի սպորտսմեններ հանդես էին գալիս այլ պետությունների դրոշների տակ, ի՞նչ է արվել այդ ուղղությամբ. «Դա կախված չէ մեր քայլերից, տնտեսության վիճակից է կախված: Մեդալ բերելը, որպես կանոն կախված է պետության տնտեսական իրավիճակի հետ: Իսկ որ բոլորը ոսկի են պահանջում, գոնե  գիտեն՝ մենք քանի՞ օլիմպիական դպրոց ունենք: Մեդալ բերելու համար, պիտի դպրոցների քանակն ավելանա, պայման ու հնարավորություն լինի, որ կարողանանք եղածներից ամենալավերին ընտրել: Երկրում տնտեսական ճգնաժամ է, մարդիկ  ընտանիքով  հեռանում են Հայաստանից, այլ երկրներում աշխատանք են գտնում, իրենց երեխաներին էլ այնտեղ  սպորտի են տալիս, այնտեղ հաջողություն են ունենում, դրա համար էլ  մասնակցում են այդ երկրի կողմից: Մենք նման դեպք չունենք, որ  Հայաստանի չեմպիոնը գնա ուրիշ դրոշի տակ հանդես գա, բայց շատ հայեր հանդես են գալիս ուրիշ դրոշի տակ, որովհետև ուրիշ երկրի քաղաքացի են: Ես կարող եմ ուրիշ ավելի ցավալի բան ասել. ինչքան գիտնականներ, բժիշկներ, ճարտարապետներ ունենք, որ գնացել են ու իրենց ուղեղը ծառայեցնում են ուրիշ երկրների զարգացման համար, բայց այդ մարդիկ կարող էին պիտանի լինել  մեր երկրին, ժողովրդին: Հիմնական խնդիրը տնեսության մեջ է, տնտեությունը պիտի զարգանա, որ ժողովրդի կյանքը լավանա, ու մարդիկ  վերադառնան, եղածներն էլ չգնան>>,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, այս համատեսքստում նշելով, որ վատ պայմաններում են  ապրում ոչ միայն մարզիկները, այլև ողջ ժողովուրդը՝ դասախոսը, բժիշկը, մանկավարժը, գիտնականը: Սա քաղաքականությունից հեռացած Ծառուկյանի նուրբ քաղաքական ակնարկն է, որ թերևս ուղղված է  իրեն քաղաքականությունից հեռացրածներին: Ծառուկյանի հիմնական մեսիջը նույնն է՝ իր  խոսքը գործ է: Մարդը խոստացել էր մեդալ՝ ապահովել է: Իսկ ի՞նչ են արել նրանք, ովքեր խոստացել էին զարգացնել տնտեսությունը: Փաստորեն, ոչ մի նակատելի քայլ առաջընթացի  ուղղությամբ: Քաղաքականությունից հեռացված Ծառուկյանը շատ դիպուկ ու տեղին քարերը նետեց ճիշտ ուղղությամբ: Բայց ում բոստանն էր դա. վարչապետ-խնամու, թե՞  երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի: Խոշոր հաշվով դա այնքան էլ էական չէ. Ծառուկյանը երկար ժամանակ լուռ էր և ասելու պահը ճիշտ օգտագործեց:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am