Չավուշօղլուն և Քերին հանդիպել են Չինաստանում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպում են ունեցել Չինաստանում մեկնարկող G20-ի գագաթնաժողովի շրջանակում, գրում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը: Գործակալությունը հաղորդում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք առանցքային հարցեր: Պաշտոնյաները խոսել են Սիրիայում տիրող իրավիճակի, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի նոր միջոցների, ինչպես նաև Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին:
