Քարիմովի մարմինը տեղափոխվել է Սամարղանդ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիովի աճյունն օդանավով տեղափոխվել է Տաշքենդից Սամարղանդ, որտեղ տեղի կունենա թաղման արարողությունը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:Գործակալության փոխանցմամբ, Տաշքենդի օդանավակայանում սգո ավտոշարասյունը դիմավորել է ավելի քան հազար մարդ: Քարիմովի դագաղը ծածկված է եղել սպիտակ թիկնոցով եւ ազգային դրոշով: Սգո թափորն ուղեկցել եբ դեսանտայինների վաշտը, հոգեւորականներ եւ Քարիմովի բարեկամները: Երեկ Ուզբեկստանի ղեկավարությունը և խորհրդարանը հայտնեցին, որ նախագահ Իսլամ Քարիմիովը մահացել է սեպտեմբերի 2-ին՝ 78 տարեկան հասակում:
