ՌԴ-ն և ԱՄՆ-ն մոտ են Սիրիայի հարցով համաձայնագիր կնքելուն.Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մոտ են Սիրիայի հարցով համաձայնության գալուն: «Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում մենք Սիրիայի իրավիճակի հետ կապված համաձայնագիր կկնքենք և այդ մասին կտեղեկացնենք միջազգային հանրությանը»,-ասել է Պուտինը: Ավելի վաղ, Պուտինը նշել է, որ «G20»-ի երկրներն ավելի լավ է չմիջամտեն երկրի արտաքին քաղաքականությանը:
