Հրանտ Մարգարյանին պատասխանատվության կկանչեն

Հայ հեղափոխական դաշնակցության եւ իշխող Հանրապետական կուսակցության բանակցությունները մի կողմից են շարունակվում, մյուս կողմից խմորումները հասունանում Դաշնակցության սփյուռքի կառույցներում: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ սփյուռի ընկերները որոշել են այս անգամ չներել հայաստանյան հատվածի <<շեֆ>> Հրանտ Մարգարյանին, ով հայտնի է Սերժ Սարգսյանի հետ աննկարագրելի ջերմ հարաբերություններով եւ իշխանության հետ կոալիցիայի կուրսի ակտիվ ջատագովներից է: Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան, սփյուռքահայ Սարգիս Հացպանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Դաշնակցությանը դեռ Ֆրանսիայում գտնվելու տարիներից է մոտիկից ծանոթացել.<<Այն ժամանակ Ֆրանսիայում 300 դաշնակցական կար, որոնցից 298-ին վտարեցին Դաշնակցությունից միայն այն բանի համար, որ ասացին, թե ընդունում են Լեւոն Տեր-Պետրոսյանին իբրեւ ՀՀ նախագահ:Դաշնակցությունը իր 125 տարվա պատմության ընթացքում, թերեւս հանած մինչեւ 1907 թվականի ազգային-ազատագրական պայքար, ֆիդայական շարժում, 1907թվականից մինչեւ այսօր երիտթուրքական կազմակերպության հետ համագործակցած կազմակերպություն, նաեւ հայոց Ցեղասպանության իրագործման մեջ մեծ, շատ մեծ մեղավորություն ունեցող կուսակցություն, ՀՀ-ում հինգերորդ շարասյունն է եւ չի կարող հօգուտ ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացիների որեւէ քայլ կատարել, ուստի իշխանություններին տրվելը նրանց տեղն ու տեղն է>> ասաց Հացպանյանը: Նա հիշեց ոչ վաղ անցյալում,երբ Դաշնակցությունը ընդդիմադիր քառյակում էր, որը պայքար էր մղում իշխանության դեմ, ինքն այն ժամանակ է դեռ հրապարակային ասել, որ եթե ՀՅԴ-ն մնաց քառյակում, ինքն իր անունը կփոխի.<<Հայտարարությունիցս մեկ ամիս անց Դաշնակցությունը դուրս եկավ, որովհետեւ հնարավոր չէ, որ ժողովրդին նվիրված քայլ անի, դա բա-ցառ-վում է, հնարավոր չէ ժողովրդին հուզող դարդ ու ցավերը հետաքրքրեն այդ կուսակցությանը, դաշնակցությունը դա բիզնես անող կուսակցություն է, ամեն բան դիտարկում է այդ համատեքստում>>: Հացպանյանը նկատեց, որ այդ կուրսը դաշնակցությունում դոմինանտ է դարձել հատկապես այն ժամանակվանից, երբ Իրանից Հայաստան է տեղափոխվել եւ դաշնակցության ղեկավարումը ստանձնել Հրանտ Մարգարյանը եւ, որ նա հեռացնելով իշխանության դեմ ընդվզող կուսակիցներին, հեշտությամբ ավանդական կուսակցությունը <<փեշքեշ>> է անում իշխանություններին.<<Ինձ ծանոթ դաշնակցականները՝ Կանադայից, Ֆրանսիայից, անգամ Միջին Արեւելքից, ասում են, որ կուսակցությունն այս օրին գցողը Հրանտ Մարգարյանն է, որին պետք է անպայման պատասխանատվության կանչել: Կարծում եմ, որ ազգային գիծ ունեցող դաշնակցականները այս անգամ վերջնականապես կլուծեն հարցերը, եթե այժմյան պոլիտբյուրոն գնաց կոալիցիա կազմելու քայլին: Կտեսնեք դաշնակցությունը կտրոհվի առնվազն երկու մասի>>: Սարգիս Հացպանյանն անդրադարձավ նաեւ այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայ երկու զեկույցնեի ճակատագրին ասելով, որ բրիտանացի պատվիրակ Ուոլթերի նախագծի մերժումը ոչ թե հայկական կողմի եւ հատկապես ԵԽԽՎ հայկական պատվիրակության կատարած աշխատանքի արդյունքն է կամ որ հաղթանակը, այլ ԵԱՀԿ-ինը.<<Նրանք չէին կարող մեկ այլ եվրոպական կառույցի, այսպես ասած, բոստանը մտնել: Չէ՞ որ խաղաղ կարգավորման գործառույթն իրականացվում է ԵԱՀԿ-ի կողմից, այդ կառույցին 55 պետություններ են լիազորել, անգամ ոչ եվրոպական, ԱՄՆ-ն է անդամակցում Մինսկի խմբին: Եւ ինչ որ մի այլ կառույց, ինչ որ մի պատվիրակ, որը առավել թուրք է, քան բրիտանացի/ որովհետեւ Ուոլթերը ազգությամբ թուրք է/ կարողացել էր կաշառքի միջոցով օրակարգ մտցնել մի զեկույց, որ քվեարկվի:Մինչդեռ դա հակասում էր միջազգային խաղի կանոններին եւ բնական էր, որ պետք է մերժվեր, այլապես այն կհեղինակազրկեր ԵԱՀԿ-ին>>: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն այսօր մերժեց բիրտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի կազմած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի հարակից տարածքներում» զեկույցը, և կողմ քվեարկեց Բոսնիա-Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» անվանումով զեկույցին: Առաջին զեկույցի քննարկման ժամանակ նկատելի էր, որ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթներում հղում էին անում ԵԱՀԿ օրեր առաջ արված հայտարարությանը, որով կոչ էր արվում չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ պատվիրակների ելույթները հենց այս շեշտադրումներով էին: Անի Սահակյան

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am