Մերկելը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ լինելու իր դիրքորոշումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է իր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վոլքեր Քաուդերին, որ չի հեռացնում իրեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բունդեսթագի բանաձևից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Reuters-ը, այս մասին Քաուդերը հայտնել է կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցած աղբյուրները հայտնել են, որ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, թե իր հետ զրույցում Գերմանիայի կանցլերը հաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ: Քաուդերը նաև հայտնել է, որ Մերկելն ասել է, թե նախքան Բունդեսթագում բանաձևի քվեարկության դրվելը կուսակցության անդամների հանդիպմանն ինքը կողմ է քվեարկել դրան:
