Պայթյուն՝ Պաղեստինում. կան զոհեր
Պաղեստինի հյուսիս-արևելքում դատարանի շենքի մոտ տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի արդյունքում մահացել է 12 մարդ: Այս մասին հայտնել է Reuters-ը: «Հայտնաբերվել է 12 մարդու դի, որոնց թվում նաև փաստաբաններ են, ոստիկաններ և քաղաքացիներ»,- ասվում է փրկարարների արված հայտարարության մեջ: Կան նաև վիրավորներ, որոնց թիվը հասնում է գրեթե 50-ի:
