Պուտինը հերքել է Ռուսաստանի մասնակցությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg–ին տված հարցազրույցում հերքել է այն լուրերը, թե Ռուսաստանը մասնակցել է ԱՄՆ դեմոկրատական կուակցության վրա կատարված հաքերային հարձակումներին: Ինչպես ասել է՝ Ռուսաստանի կառավարությունը ոչ մի առնչություն չունի ԱՄՆ դեմոկրատական կուակցության վրա կատարված հաքերային հարձակումներին,որոնց արդյունքում հրապարակվել էին հազարավոր էլեկտրոնային նամակներ, և կոչ է արել հասարակայնության ուշադրությունը չշեղել խնդրի էությունից ՝ կոծկելով այն երկրորդական հարցերով, որոնք կապակցված են հարձակման հեղինակների որոնումների հետ, փոխանցում է «Ինտերֆաքսը»: «Մի՞թե կարեւոր է, թե ով է ջարդել տիկին Քլինթոնի նախընտրական շտաբի այդ տվյալները: Կարեւոր է հասարակությանը ներկայացված այդ տվյալների բովանդակությունը» -փաստել է նա:
