Ռուսաստանի ոստիկանությունը նրանց ձերբակալել է հանրահավաքաների անցկացման կարգը խախտելու համար:
Պուտինի դեմ ակցիա իրականացրած զոհված երեխաների մայրերին դատապարտել են
Ռուսաստանի Բեսլան քաղաքում բողոքի ակցիա անցկացրած կանայք դատապարտվել են հասարակական աշխատանքների և տուգանքների, հաղորդում է Նովայա գազետա թերթը:Տեղեկացնենք, որ մի խումբ կանայք, որոնց երեխաները զոհվել են 2004 թվականի սեպտեմբերի 1-ին դպրոցում պատանդառության ժամանակ, բողոքի ակցիա էին անցկացրել՝ կրելով «Պուտինը Բեսլանի դահիճն է» գրությամբ շապիկներ: Կանանցից 3-ը պետք է 20 ժամ հարկադիր աշխատանք կատարեն, իսկ 2-ն էլ՝ 20000 ռուբլի տուգանք վճարեն:
