«Պարոն Օբաման խոստումը չի կատարել»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չարտահանձնելը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լուրջ խնդիր է առաջացնում` ավելացնելով, որ ԱՄՆ-ի նկատմամբ եղած վստահությունը ամբողջությամբ կչեզոքանա, եթե Սիրիայի քրդերը հետ չանցնեն Եփրատ գետի արևելյան ափ, հաղորդում է Ermenihaber-ը: Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն մեկնելուց առաջ «Milliyet» թերթին տված հարցազրույցում մասնավորապես աել է. «Մենք սկզբից էլ դեմ էինք, որ YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ուժերը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» անվանումով ջոկատներ մասնակցեր Մանբիջի օպերացիային:Սակայն ամերիկացիներն ասացին, որ լոգիստիկ տեսանկյունից կարևոր է գոնե քիչ թվով YPG-ականների մասնակցությունը, բայց պարոն Օբաման խոստացավ, որ գործողությունն ավարտվելուց հետո YPG-ն հետ կանցնի Եփրատի արևելյան ափ, սակայն մինչ այժմ չեն անցել»:
