Հռոմի պապը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել են Կարիմովին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհավորել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովին Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, հինգշաբթի հայտնել է նախագահի մամլո ծառայությունը, հայտնում է RIA Novosti-ն: «Մեր պետության անկախության 25-րդ տարեդարձի առիթով Ուզբեկստանի հանրապետության նախագահ Իսլամ Կարիմովի անունով պետությունների ղեկավարներից և արտասահմանյան երկրների կառավարություններից… Ուզբեկստանի ժողովրդին և մեր երկրի ղեկավարին անկեղծ շնորհավորանքներ են գալիս խաղաղության, երջանկության, հետագա բարգավաճման և բարեկեցության լավագույն ցանկություններով: Մասնավորապես շնորհավորանքներ են ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար պապ Ֆրանցիսկոսը»,- ասված է հաղորդագրությունում:
