Արտակարգ դեպք Երևանում, հնչել են կրակոցներ. հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի
Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, մեկը հրազենային, իսկ մյուսը` սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել են քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: shamshyan.com-ը հայտնում է, որ բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն դեպքի մասին մանրամասներ հայտնել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
