Մերձմոսկվայում դաժանաբար ծեծել են բժշկին
Ռուսաստանում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հարձակվել էր բժիշկ ռենտգենաբանի վրա ու ծեծել նրան: Ականատեսներից մեկն էլ տեսագրել է տեղի ունեցածը: Life-ը հայտնում է, որ հարձակվածը հիվանդներից մեկի եղբայրն էր, ով քրոջը բերել էր քաղաքի հիվանդանոց՝ հետազոտության: Տուժած բժիշկը վերակենդանացման բաժանմունքում է:
