Բանակցություններ՝ ԵՏՄ–ի ու Իսրայելի միջեւ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է արդեն այս տարվա նոյեմբերին սկսել ԵՏՄ–ի ու Իսրայելի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ԵՏՀ առեւտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: «Բանակցությունների ընթացքը մենք, ինչպես միշտ, չենք մեկնաբանում մինչեւ դրանց ավարտը» ,- ասել է նա: Դեռ մայիսին Նիկիշինան կանխատեսում էր, որ ԵՏՄ-ն 2017-ին կարող է ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել Իսրայելի հետ, որը բազմիցս արտահայտել է իր հետաքրքրվածությունն այդ համագործակցությունով: ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից՝ դրա մասնակիցներն են Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը ու Ղրղզստանը: ԵՏՄ հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ցանկություն են հայտնել ավելի քան 40 երկրներ ու միջազգային կազմակերպություններ՝ այդ թվում Ինդոնեզիան, Հնդկաստանը, Չինաստանը, Թաիլանդը, Կամբոջան, Իսրայելը: 2015-ին ԱԱԳ մասին համաձայնագիր է ստորագրվել Վյետնամի հետ:
