Կրակոցներ Աջափնյակում. Կան վիրավորներ
Քիչ առաջ Աջափնյակ համայնքում կրակոցներ են եղել: Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 2 քաղաքացի: Տուժածներին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ այս պահին նրանց ցուցաբերում են առաջին բուժօգնություն: Քաղաքացիների ինքնությունը դեռևս հայտնի չէ: Մանրամասն տեղեկություններ կտրվեն քիչ ուշ: Newspress.am
