Հայտնաբերել են 9 հոգու դանակահարած երիտասարդին
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում հայտնաբերել և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ, «Ուջանիկ» մականվամբ 28-ամյա Սամվել Սասունի Սուքիասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում էր հանրապետությունում 9 քաղաքացու դանակահարելու համար:
