Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է դառնալ ԵՄ-ի շուկա էներգակիրների գլխավոր մատակարարը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ով Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո մեկնել է իր առաջին եվրոպական շրջագայությանը։
Ռուհանին քառօրյա շրջագայության շրջանակներում երկուական օր անցկացնելու է Իտալիայում ու Ֆրանսիայում։ Իրանի նախագահը Հռոմում հայտարարել է, որ ահաբեկչության նկատմամբ հաղթանակ տանելու համար մերձավորարևելյան երկրները պետք է ապահովեն տնտեսական աճ:
«Մենք պատրաստ և ուրախ ենք ներդրումների համար, ուրախ ենք նոր տեխնոլոգիաների համար և ստեղծում ենք արտահանման նոր շուկա։ Նոր պայմանների համաձայն՝ մենք ցանկանում ենք արտահանել Իրանում արտադրվածի 30 տոկոսը»։
Ռուհանիի իտալական այցի ժամանակ կողմերը կնքել են 17 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ գործարքներ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը