Բելգիայի հատուկ ծառայությունները կարևոր ցուցակ են հրապարակել
Բելգիայի հատուկ ծառայությունները կազմել են օտարերկրյա ահաբեկիչների ցուցակ: Այս մասին հայտնել է Knack-ը: Հայտնի է, որ այդ ցուցակում ներառված է 614 մարդ, որոնց թվում կա 372 բելգիացի, 119 մարոկկացի, Ֆրանսիացի, ալժիրցի, ինչպես նաև ևս 123 մարդ, որոնց քաղաքացիությունը նշված չէ: Ինչ վերաբերում է ռուսաստանցիներին, ապա նշվում է 25 քաղաքացու մասին, և ևս 4 մարդ՝ ռուս-բելգիական քաղաքացիությամբ: Բացի այդ, հատուկ ծառայությունների տեղեկությամբ՝ մի քանի ռուսաստանցի գտնվում է Սիրիայում և Իրաքում, 13-ն արդեն վերադարձել են, մեկը՝ ձերբակալվել է, իսկ մնացած 4-ը՝ գտնվում են ճանապարհին: Նրանք բոլորը հանդիսանում են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորման անդամ:
