Ռազմաբազա` Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու դիմաց

Ռազմաբազա` Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու դիմաց Իսկական շանտաժ... Այլ կերպ, քան այսպես, դժվար է բնորոշել այսօր Թուրքիայի իշխանությունների պահանջներն ուղղված Գերմանիայի իշխանությանը` կապված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հետ: Անկարան Բեռլինից պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության Բունդեսթագի բանաձևից: Գերմանացի օրենսդիրներին հնարավորություն կտրվի այցելել Ինջիրլիքի ռազմակայան, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Հիշեցնենք՝ պաշտոնական Անկարան, վրդովված Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, արգելել էր գերմանացի խորհրդարանականների մուտքը ռազմակայան, որտեղ Գերմանիան 6 հետախուզական օդանավ ունի և վառելիքով վերալիցքավորող մի տանկեր՝ դրանցով օժանդակելով «Իսլամական պետության» դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի հարվածներին: Գերմանացի օրենսդիրները սպառնացել են դադարեցնել առաքելությունը, եթե Թուրքիան թույլ չտա իրենց այցելել ռազմակայան: «Դա կախված է Գերմանիայի ձեռնարկած քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, մենք թույլ կտանք այցելել: Սակայն, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանց, ովքեր անարդարացիորեն խառնվում են մեր պատմությանը և մեքենայություններ անում դրա հետ, չի կարող թույլատրվել այդ այցելությունը», Անկարայում հայտարարել է Չավուշօղլուն, հավելելով, թե «անհրաժեշտ քայլեր»՝ նշանակում է Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից հրաժարվելը և հստակեցնելը, որ չի սատարում այն: Գերմանիայի ԱԳՆ-ն չի մեկնաբանել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը՝ նշելով, որ խոսնակ Մարտին Սխեֆերը տվյալ թեմային անդրադարձել է ուրբաթ օրը, երբ նրան հարցրել են Բունդեսթագի բանաձևից կառավարության հրաժարվելու հնարավորության մասին: «Գերմանական Բունդեսթագի բանաձևը գերմանական սահմանադրական մարմնի քաղաքական հռչակագիր է: Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է․․․ որ սահմանադրական կառույցները մեկը մյուսի աշխատանքը մեկնաբանեն շատ զգուշորեն, եթե առհասարակ պետք է մեկնաբանեն», - շեշտել է նա: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Գերմանիան պատրաստվում է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայից: Գերմանիայի պաշտպանության նախարարն, ըստ էության, չէր հերքել, որ պաշտոնական Բեռլինը կարող է դուրս բերել զինուժը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից՝ Անկարայի հետ տարաձայնությունների պատճառով: Փաստելով, որ Գեմանիան ցանկանում է աջակցել Իսլամական պետության դեմ ՆԱՏՕ-ի պայքարին Թուրքիայի տարածքից, Ուրսուլա վոն դեր Լեյենը միաժամանակ ընդունել է, որ քննարկվում են այլընտրանքային տարբերակներ՝ եթե զորքերը դուրս բերելու անհրաժեշտություն լինի: Օրերս գերմանական «Շպիգել»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Բունդեսվերը այժմ դիտարկում է գերմանական 250 հոգանոց զորախումբն ու Tornado- հետախուզական ինքնաթիռները Կիպրոս կամ Հորդանան տեղափոխելու հնարավորությունը, թեև ակնհայտ է, որ դա կբարդացնի կոալիցիոն ուժերի պայքարը ահաբեկիչների դեմ: Պաշտպանության նախարարության աղբյուրները փաստել էին, որ տեղափոխման համար կպահանջվի առնվազն երկու ամիս, և այդ ընթացքում ՆԱՏՕ-ի միացյալ զորախումբը պետք է դադարեցնի հետախուզական թռիչքները Սիրիայում և Իրաքում: Սակայն անգամ դա հետ չի պահում Գերմանիայի իշխանություններին: «Սա Բեռլինի պատասխանն է Թուրքիային, որը մինչև այս պահը արգելում է գերմանացի պատգամավորների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա», - գրել է Շպիգելը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հարաբերությունները սրվեցին ամիսներ առաջ, երբ գերմանական Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրանից անմիջապես հետո Անկարան սկսեց խոչընդոտներ ստեղծել գերմանական պատվիրակության համար. Պաշտպանության նախարարը գերմանացի զինվորներին կարողացավ հանդիպել տևական բանակցություններից հետո միայն, իսկ գերմանացի օրենսդիրներին Ինջիրլիք այցելելու հնարավորություն այդպես էլ չտրվեց: Երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը այժմ սպառնում է դեմ քվեարկել Թուրքիայում գերմանական զորախմբի մանդատի երկարաձգմանը: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, գերմանացիները դուրս կգան Ինջիրլիքից այս տարվա դեկտեմբերին: «Գերմանիայի բանակը հաշվետու է խորհրդարանի առջև, և եթե մեր պատգամավորները իրավունք չպիտի ունենան այցելելու իրենց զինվորներին, ուրեմն բանակը չի կարող մնալ այդ երկրում: Դա միանշանակ է», - անցած ամիս հայտարարեց Գաբրիելը: «Թող բոլորն իմանան, որ գերմանացի զինվորները Ինջիրլիքում երկար չեն մնա՝ եթե թուրքական կողմից համապատասխան վերաբերմունք չլինի», - իր հերթին զգուշացրել էր խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը: Հարցը քննարկվել էր անգամ Մերկել - Էրդողան հանդիպման ժամանակ․ ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի նախագահը Գերմանիայի կանցլերից պահանջել էր հայտարարել, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության տեսակետը, ինչին Մերկելը չէր համաձայնել: Կանցլերը կրկին հայտարարեց, թե շարունակում են բանակցությունները թուրքական կողմի հետ գերմանացի պատգամավորներին Ինջիրլիք թողնելու շուրջ. «Գերմանական զորախումբը արդյունավետ էր գործում այդ բազայում, որը, ինչպես երեկ Թուրքիայի իշխանությունները նշեցին, նաև ՆԱՏՕ-ին է պատկանում: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Սակայն, հստակ է՝ քանի որ Գերմանական բանակը խորհրդարանին է հաշվետու, մեր օրենսդիրները պետք է կարողանան այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Եվ մենք շարունակում ենք այս հարցի շուրջ բանակցությունները թուրքական կողմի հետ»: Այսպիսով` թուրք-գերմանական հարաբերություններում Հայոց Ցեղասպանության հարցը դարձել է լրջագույն խնդիր: Անկարան բացահայտ գործարք է առաջարկում` իր պայմանները ներկայացնելով: Հիշեցնենք, հունիսի 2-ին Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: 1915- ի իրադարձությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակող բանաձևին դեմ քվեարկեց ընդամենը մեկ պատգամավոր, արձանագրվեց նաև մեկ ձեռնպահ քվե: Քվեարկությունից առաջ խորհրդարանական բոլոր ուժերը կրկին պաշտպանեցին իշխող կոալիցիայի և ընդդիմադիր կանաչների համատեղ այս նախաձեռնությունը՝ ընդգծելով՝ իրենց նպատակն է ոչ թե մեղադրյալի աթոռին նստեցնել Թուրքիային, այլ ուղերձ հղել, որ պետք է հաշտվել, և դա հնարավոր է միայն սեփական անցյալի հետ առերեսվելու դեպքում: «Ցեղասպանությունից 101 տարի անց կարծում եմ ժամանակն է, որ Գերմանիան՝ որպես երկիր, որը, ցավոք, Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, ընդունի՝ ինչ է կատարվել և պատասխանատվություն ստանձնի, ինչը ազդակ կլինի նաև Թուրքիայի համար՝ նոր հայացքով նայելու փաստերին», - հայտարարեց փաստաթուղթն առաջ տանող ուժերից մեկի՝ կանաչների ղեկավար Ջեմ Օզդեմիրը՝ կոչ անելով գործընկերներին չընկրկել պաշտոնական Անկարայից հնչող սպառնալիքների առջև: Իսկ Թուրքիայի սպառնալիքները դեռ շարունակվում են ավելի մեծ թափով... Թամար Բագրատունի

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին Դպրոցներին կեղծ նամակներ են ուղարկվում. ԿԳՄՍ նախարարությունը զգուշացնում է Մակրոնը Հունաստանն էլ է փորձում մանրադրամ դարձնել Թուրքիայի դեմ. Էրդողանը սպառնում է, որ կկրկնվեն 100 տարվա իրադարձությունները Հիմա ասե՛ք՝ Փաշինյանը գործակա՞լ է․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին (video) Ռուսաստանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանը՝ պամպերսը հագը շանտաժ ա անում Ռուսաստանին․ գիտի՞՝ ինչ է լինելու․ Սամվել Կարապետյան (video) Զելենսկու սպառնալիքների վրա ազդել է Երևանում Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտը. Զախարովա Դուք հակառուսականներ էլ չեք, ավանտյուրիստներ եք․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ–ականներին (video) Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից Վեդիում սարսափելի մանկապղծությունը ծածկադմփոց է եղել, դե հո ընդդիմադիր չէր, որ փռեին ասֆալտին (video) Վեդիի համայնքապետարանը հունիսի 1-ի համար միջոցառումների շարքը գծե՞լ է արդեն. փաստաբան Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը Մենք բանակցություններ ենք վարել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. Սամվել Կարապետյան Չե՞ք ամաչում ստանալ Խաղաղության մրցանակ․ Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Փաշինյանին Գերիների մասով կոնկրետ պատասխան տվե՛ք՝ Բաքվին ո՞նց եք դիմելու․ հարց ՄԻՊ–ին (video) Շալվարը տալու եմ Նիկոլին նվեր․ Սամվել Կարապետյան (video) Ավինյան, ինձ մի հատ յոգուրտ նկարի վրա շփելու համար 5 տարվա մեղադրանք են առաջադրել. Մանուկյան (video) Նիկոլը թոշակառուներից 30 անգամ շատ փող է ստանում. hayeli.am-ի հարցին՝ Սամվել Կարապետյանի պատասխանը (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video) Նիկոլի սրիկայություն էր․ Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու Հայաստան այցի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am