Տեխզննումը ձեւական բնույթ է կրում եւ բյուջեն լցնելու գործառույթ է

«Մենք նախաձեռնությամբ հանդես կգանք, որ տեխզննումն իրական լինի, ոչ թե ձեւական»,- այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը: Նիստում քննարկվում էր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նախաձեռնությունը` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին»: Հովհաննես Մարգարյանը ներկա չէ, հարցի քվեարկությունը հետաձգվեց, բայց պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ բուռն բանավեճ եղավ, քանի որ, ըստ պատգամավորների, դա զուտ բյուջետային մուտքեր է ապահովում, իրականում մեքենաների տեխզննում չի իրականացվում: Ժամանակին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ դա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է, ուստի, մարդիկ կամավորության սկզբունքով կարող են տեխզննում իրականացնել: «Տեխզննման կտրոնները բանկում չեն տրվելու, տրվելու է տեխզննման կետում»,- ասաց փոխնախարարը: Խաչատուր Քոքոբելյանը վրդովվեց` էական չէ, թե այդ կտրոնը որտե՞ղ կտան, աշխարհում կա պրակտիկա, որ կրպակներում կամ սուպերմարկետներում են ձեռք բերում: Քոքոբելյանը բացատրեց ընթացակարգը`քանի դեռ տեխզննման կետից տեղեկանք չես տարել բանկ, կտրոնը չես կարող ձեռք բերել. «Ես եմ իմ մեքենայի տեխզննումն անցկացնում, ձերը գուցե ձեր վարորդն է անում, տեղյակ չեք, չգիտեմ»: Փոխնախարարին օգնության հասավ փոխադրումների վարչության պետ Դավիթ Մելքոնյանը: Նա փորձեց իրավիճակը փրկել, մասնագիտական օրինակներ բերեց: Քոքոբելյանը չհամոզվեց. «Տարրական բաներ եք ասում, բայց խնդիրն այն է, որ հիմա տեխզննումը ձեւական բնույթ է կրում եւ բյուջեն լցնելու գործառույթ է»: Նա գտնում է, որ տեխզննումը պիտի պարտադիր գործառույթ լինի, դա «սրբի դուռ» չի, որ ինքնակամ վազեն մարդիկ:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am