ԱՄՆ-ը առայժմ զգուշացնում է

ԱՄՆ պետդեպարտամենտը նախորդ շաբաթ ընդլայնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ դեսպանատնից ու Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից դիվանագետների ընտանիքների կամավոր հեռանալը՝ կապված անվտանգության առումով տիրող անկայուն իրավիճակի հետ։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում, որի համաձայն դիվանագետների ընտանիքների՝ կամավոր հեռացող անդամների թիվը Պետդեպարտամենտի կողմից ընդլայնվել է 2016թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Նման որոշման ընդունումը կապված է ԱՄՆ քաղաքացիների համար աճող սպառնալիքների հետ ։ Ամերիկացիներին հատկապես խորհուրդ է տրվել զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց։ Թուրք-սիրական ճգնաժամն էլ ավելի է խորանում: Իսկ Թուրքիայի գործողությունները Սիրիայի քրդերի դեմ քննադատության են արժանանում: Պաշտոնական Անկարան կրկին կոչ է արել Սիրիայի քրդերին անհապաղ ետ քաշվել Եփրատ գետի արևելյան ափ. հակառակ դեպքում Թուրքիայի զինուժը կընդլայնի Սիրիայում սկսված ռազմական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Թուրքական զինուժն անցած շաբաթ ցամաքային ու օդային գործողություններ սկսեց Սիրիայի տարածքում, հայտարարելով, թե նպատակ ունի պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ ահաբեկիչների դեմ: Արևմտյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան խմբերը, սակայն, պնդում են, թե «Եփրատի վահան» անունը ստացած ռազմական գործողությունն իրականում ուղղված է քրդերի դեմ և որ դրանով Անկարան ուզում է ազատվել Սիրիայի սահմանին ինքնավարության ձգտող քրդերից: Սիրիացի իրավապաշտպանների հաշվարկներով վերջին օրերին Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում 11 գյուղ ազատվել է քրդերից, և միայն երկուսը՝ «Իսլամական պետության» զինյալներից: Սիրիայի քրդերն արդեն հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իրականում օկուպացնում է հարևան երկրի տարածքը: Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին: Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, Անկարայի գործողություններում հստակ տարանջատում չի տեսնում։ «ԱՄՆ-ը ուզում է հստակ ընդգծել, որ անընդունելի և խիստ մտահոգիչ են մարտերը այն տարածքներում, որտեղ «Իսլամական պետությունը» տեղակայված չէ», - Թվիթերում գրել է Պենտագոնի խոսնակը՝ կոչ անելով կողմերին կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի վրա: Ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ը Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությանը ոչ միայն ահաբեկչական չի համարում, այլև դիտարկում է որպես արդյունավետ ուժ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Հենց ամերիկացիների աջակցությամբ այս ամսվա սկզբին քրդերը գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մանբիջ բնակավայրը, որը մինչ այդ «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր գտնվում: Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Սիրիայի քրդերի պաշտպանության ջոկատները հիմա ամրապնդում են իրենց դիրքերը Մանբիջի մերձակայքում՝ հրաժարվելով անցնել Եփրատի արևելյան ափ։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Մանբիջից հյուսիս ընթացող մարտերի և ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում։ Արդեն 35 զոհի մասին տեղեկություն է հաղորդվում: Միաժամանակ հայտնի է, որ Օբաման ու Էրդողանը G-20-ի շրջանակներում կքննարկեն Թուրքիայի ռազմական հեղաշրջումն ու Սիրիայի հարցը: Այդ մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը։ Նրա խոսքերով՝ Օբամայի ու Էրդողանի հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ կդատապարտի Թուրքիայի առաջխաղացումը դեպի Սիրիայի հարավ ու գործողությունները՝ ուղղված սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Այդ մասին լրագրողների հետ կանոնավոր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռհոդսը. «Մենք չենք աջակցում Թուրքիայի կողմից դեպի հարավ շարժին և սիրիական ժողովրդավարական ուժերի դեմ ակտիվությանը, որոնց աջակցում է ԱՄՆ-ն»։ Հիշեցնենք, որ G20-ի առաջնորդների 11-րդ հանդիպումը սեպտեմբերի 4-5-ին անցկացվելու է Չինաստանի Հանչժոու քաղաքում։ Դրանում քննարկվելու են միջազգային տնտեսական համագործակցության պլանները, ինչպես նաև համաշխարհային զարգացման համատեղ ռազմավարությունը։ Մինչ Օբամա-Էրդողան հանդիպումը` ԱՄՆ-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայում Անկարայի գործողությունները։ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի փոխանցմամբ` կողմերի միջև հեռախոսազրույցը կայացել է օգոստոսի 28-ին։ Իսկ Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի փոխօգնական Բեն Ռոդսը նշել է, որ Թուրքիայի գործողությունները այն շրջաններում, որտեղ գտնվում է սիրիական ընդդիմությունը, միայն սրում են տարածաշրջանի իրավիճակը. «Սիրիական դեմոկրատական ուժերի դեմ հետագա գործողությունները միայն բարդացնում են միասնական հակադաիշյան ճակատ ստեղծելու ջանքերը, որի համար մենք հանդես ենք գալիս»: Սեպտեմբերի 4-ին կայանալիք Օբամայի ու Էրդողանի հանդիպումն, այսպիսով, կարող է բավական լարված ընթանալ` հաշվի առնելով Վաշինգտոնի դժգոհությունը Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային ու օդային գործողություններից: ԱՄՆ-ը ու Թուրքիան կանգնած են հարաբերություններում նոր լարվածության խորացման շեմին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am