Իտալիայում երկրաշարժից հետո երեք հազար հետցնցում է գրանցվել
Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժից հետո մեկ շաբաթում երկրաշարժի գոտում ավելի քան 3 հազար հետցնցում է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Այս մեկ շաբաթում Իտալիայում գրանցված հետցնցումներից միայն մեկն է ավելի քան 5.0 մագնիտուդ հզորություն ունեցել, մյուսներն ավելի թույլ են եղել: Ուժեղ երկրաշարժները միշտ ուղեկցվում են բազմաթիվ հետցնցումներով:
