Թուրքիան Սիրիայում թիրախավորում է քրդական միավորներին. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի գործողություններն ավելի են լարում այդ երկրում իրավիճակը: Այս մասին Օլանդը հայտարարել է Ֆրանսիայում դիվանագետների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա անդրադարձել է նաև Սիրիայի Ջերաբլուսի շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին` հայտարարելով, որ այդ տարածքներում Թուրքիան ավելի շատ պայքարում է քրդական միավորների դեմ, քան թիրախավորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:
