Շտայնմայերը Ռուսաստանի առաջ պայմաններ է դրել
«Մեծ յոթյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը, եթե Դոնբասի ու Սիրիայի հարցերով առաջընթաց լինի: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ RedaktionsNetzwerk Deutschland լրատվական ցանցին տված հարցազրույցում: «Սիրիայում ու Ուկրաինայում հակամարտությունները ցույց են տալիս, որ մեր շահերից է Ռուսաստանին չհեռացնել աշխարհի խոշորագույն տերությունների նեղ բանակցային ձեւաչափից...Եթե վերջապես արեւելյան Ուկրաինայում ու Սիրիայում հաշտեցմանն ուղղված բանակցություններում զգալի առաջընթաց հայտնվի, G7-ում Ռուսաստանի գործընկերները պատրաստ են Մոսկվայի հետ խոսել այդ մասին»- նշել է նախարարը: «G 8 վերադառնալու բանալին Մոսկվայի ձեռքերում է»,- հավելել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
