Ռուսաստան-Թուրքիա. առաջին չարտերային չվերթը՝ սեպտեմբերի 3-ին
Ռոսավիացիան համաձայնեցրել է ռուսական ավիաընկերությունների առաջին հայտերը` դեպքի Թուրքիա չարտերային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար:
Այդ մասին TASS-ին տեղեկացրել էՌոսավիացիայի պաշտոնական ներկայացուցիչը:
Դեպի Թուրքիա չարտերային թռիչքներն իրականացնելու են երեք ավիաընկերություններ: «Հայտերստացվել են երեք ավիաընկերություններից` «Ազուր Էյր», «Սեվերնիյ վետեր» և «Այ Ֆլայ»: Թուրքիաառաջին չարտերային ուղևորափոխադրումների չվերթերը կիրականացվեն սեպտեմբերի 3-ին»,-ասել է նա: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2016 թվականի օգոստոսի 28-ին ստորագրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային չվերթերի արգելքի վերացման հրամանագիր: