Նեթանյահուն և Աբբասը կմեկնեն Մոսկվա
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասը սեպտեմբերի վերջին կարող են ուղիղ բանակցություններ անցկացնել Մոսկվայում:
Sputnik գործակալությանն այդ մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
«Մահմուդ Աբբասի և Բենյամին Նեթանյահուի հանդիպումը հնարավոր է տեղի ունենա սեպտեմբերի վերջին: Կողմերը դեռևս չեն տվել իրենց համաձայնությունը, ներկա դրությամբ նրանք դա քննարկում են»,- ասել է աղբյուրը: