3 մլն դոլար՝ ԻՊ-ի առաջնորդի գտնվելու վայրի մասին տեղեկության համար
ԱՄՆ-ի իշխանությունները 3 մլն դոլար մրցանակ են հայտարարել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկի գտնվելու վայրի մասին տեղեկության համար: Վերջինս Տաջիկստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատի նախկին ղեկավարն է. հայտնել է Պետդեպը: «Խալիմովը Տաջիկստանի հատուկ նշանակության ջոկատի նախկին գնդապետ է, ոստիկանության ղեկավար և ռազմական դիպուկահար: Նա եղել Տաջիկստանի ՆԳՆ ոստիկանական հատուկ ջոկատի հրամանատար: Այժմ նա ԻՊ-ի անդամ է և զբաղվում է գրոհայիններ ներգրավելով»,- ասվում է Պետդեպի հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալների համաձայն` 2015թ. մայիսին Խալիմովը 10 րոպեանոց քարոզչական տեսագրություն է թողարկել, որում հայտարարել է ԻՊ-ի համար մարտնչելու մասին: ԱՄՆ իշխանությունները Խալիմովին ներառել են ահաբեկիչների ցուցակում 2015թ. սեպտեմբերին:
