Ուղերձ` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առթիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի ուղերձը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու Խորհրդային երկրի ռազմագերիներին։ Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել: Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանց քաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու  ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։ Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։ Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են  մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ, շարունակում են ենթարկվել խտրականության ու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։ Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է  Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝ երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։ Հոլոքոստի  հիշատակը զորեղ հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։  Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում փուլ առ փուլ. Ջևդեթ Յըլմազ Լիակատար սատարումս երիտասարդներին. Թովմաս Առաքելյան «Զանգեզուրի միջանցքը» պատրաստ է գրեթե 90 տոկոսով. Ալիև Դավիթ Մինասյանի դասընկերները ակցիա կանեն Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ» Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել ոչ թե Մայր Աթոռի այս կամ այն այգու խնամքը ստանձնելու, այլ՝ հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թեհրանում մինչ օրս 33000 տուն է վնասվել Թուրքիան դժվարին փուլ է անցնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում. լրատվամիջոցներ Իրանից ՀՀ տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ ՊԵԿ տեսուչը մեղադրվում է 10500 դոլար և 3 մլն դրամ կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթը դատարանում է Շենգավիթի ոստիկանները ձերբակալել են վարչական արգելքի որոշումը խախտած տղամարդուն Կրակոցներ՝ Արարատում․ հայտնաբերվել են 55-ից ավելի կրակված պարկուճներ, վնասված մեքենաներ. կա վիրավոր Ըստ ՔԿ-ի՝ ՀԿ-ի պատասխանատուն նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին Ռոբերտ Քոչարյանն ընտրվելուց հետո նոր բանալիներ է հանձնելու գյումրեցիներին (video) Ես վախենում եմ մտածել՝ ինչ կլինի Դավիթի հետ, եթե 2 ամիս մնա կալանավայրում․ Դավիթի դասընկերոջ մայր (video) Պահանջում ու խնդրում ենք ազատություն տալ Դավիթին, նրան չհամարել քաղաքական հանցագործ. դասընկերներ (video) Փաստերով ասեմ՝ ինչ արշավ է Փաշինյանն իրականացնում եկեղեցու դեմ․ Դավիթ Հարությունյան (video) Ռուսաստանում էն օրն են գցել Փաշինյանին, որ այսօր Կառավարությունում սկսել է գոռալ․ Կարապետ Պողոսյան (video) Նիկոլն «ար*ան գետերով է» սիրում․ Գառնիկ Դանիելյան (video) Այս պահին 1500 հատ ուշացած միացման հայտ կա․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի մասին (video) Մի գաղտնիք բացահայտեմ Ռոբերտ Քոչարյանի մասին․ Արա Վարդանյան (video) Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է... (video) Ռոբերտ Քոչարյանը թոշակը դարձնելու է մինիմում 100 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան (video) Եթե գազի գինը բարձրանա, կթանկանա նաև էլեկտրաէներգիան․ Ինչ է մանրամասնում Դավիթ Ղազինյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am